Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Երաժշտությունը քաղցրացնում է ալկոհոլը

Երաժշտությունը քաղցրացնում է ալկոհոլը

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ բարձր երաժշտությունն ազդում է ալկոհոլի վրա`այն դարձնելով ավելի քաղցր և թույլ չտալով մարդուն հասկանալ`իրականում քանի չափաբաժին է նա խմել:

Ալկոհոլի վրա երաժշտության ազդեցության հետազոտությունը կատարել է Անգլիայի Պորթսմութ համալսարանի բժիշկ Լորենցո Ստեֆորդը:

«Մարդիկ քաղցրի նկատմամբ մեծ սեր ունեն և այս հետազոտությունը թույլ կտա բացատրել`ինչու աղմկոտ միջավայրում մենք ավելի շատ ենք ալկոհոլ օգտագործում»,-ասել է գիտնականը:

Ստեֆորդի հետազոտությանը մասնակցել է 18-28 տարեկան 80 մարդ`69 կին և 11 տղամարդ: Նրանք բոլորն էլ պարբերաբար ալկոհոլ են օգտագործել:

Կամավորները պետք է գնահատեին մի շարք խմիչքներ`ըստ ալկոհոլի չափաբաժնի, քաղցրության կամ էլ դառնության: Բացի դրանից, նրանց շեղում էին 4 տարբեր գործոններ, այդ թվում`բարձր ակումբային երաժշտությունը:

Պարզվում է, բարձր երաժշտություն լսողների համար խմիչքներն իրականից շատ ավելի քաղցր են թվացել:

Գիտնականները բացահայտել են, որ, ի տարբերություն մյուս բոլոր գործոնների, երաժշտությունը համի զգացողության վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունի. մարդիկ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են երաժշտության վրա և այդ պահին ենթագիտակցորեն խմիչքը նրանց համար քաղցր է թվում:

«Չնայած մարդիկ հասկանում են, որ ակումբներում նրանք ավելի շատ են խմում ալկոհոլ, բայց կարևոր է իմանալ, թե ինչպես է միջավայրը ազդում ալկոհոլի չարաշահման վրա», - ավելացրել է բժիշկը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ